Երկուշաբթի նավթի գինն իջնում է Չինաստանից ստացված վիճակագրական տվյալներից ելնելով, որոնք վկայում են երկրի արդյունաբերությունում ակտիվության անկման մասին։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 76,33 դոլար, ինչը 0,6 դոլարով (1,78 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 1,89 դոլարով (2,4 տոկոս)՝ մեկ բարելը 76,93 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,53 դոլարով (0,72 տոկոս)՝ մեկ բարելը 73,02 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը իջել է 2,36 դոլարով (3,1 տոկոս)՝ մեկ բարելը 73,55 դոլար։




























