ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ համապատասխան տեղեկությունը հայտարարվել է կիրակի օրը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ամերիկացի քաղաքացիների ընտանիքների հետ առցանց հանդիպման ժամանակ: Այդ մասին նշել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Բայդենը ծրագրում է երկուշաբթի ազգային անվտանգության թիմի հետ քննարկել այս ոլորտում ջանքերը, նշում է Axios-ը։ Սպասվում է, որ Իսրայելը և Համասը մեկ շաբաթ ժամանակ կունենան Բայդենի նոր առաջարկին արձագանքելու համար։