Սեպտեմբերի 1-ին Գազա է մտել հումանիտար օգնությամբ 208 բեռնատար։ Այս մասին տեղեկացրել է պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարության Գործողությունների համակարգման վարչությունը X-ում։

Նրա տվյալներով՝ 175 բեռնատար մտել է Գազա «Քերեմ-Շալոմ» անցակետով, 33-ը՝ «Էրեզ» անցակետով։

Մինչ այդ պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարության Գործողությունների համակարգման վարչությունը տեղեկացրել է, որ 2023թ. հոկտեմբերի 7-ից Գազա է բերվել ավելի քան 976,1 հազար տոննա հումանիտար օգնություն։ Դրանցից 751 011-ը եղել է պարենամթերք։