Միջազգային հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները պատվաստման առաջին օրը պոլիոմիելիտի դեմ պատվաստել են մոտ 87 հազար երեխա Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։
Նրա տվյալներով՝ մոտ 2,2 հազար բուժաշխատող պատվաստումներ է կատարում 392 ստացիոնար կետերում։ Կազմակերպվել են նաեւ մոտ 300 շարժական խմբեր։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է պատվաստել մինչեւ 10 տարեկան 640 հազարական երեխա երկու փուլով։
Մինչ այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել էր, որ Գազա են հասցրել 1,23 մլն չափաբաժին պատվաստանյութ պոլիոմիելիտի դեմ, առաջիկայում կստացվի եւս 400 հազար չափաբաժին։ Կպատվաստվեն մինչեւ 10 տարեկան ավելի քան 640 հազար երեխաներ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը օգոստոսի 16-ին հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին գրանցված դեպքը։ Դեյր-էլ-Բալահ քաղաքում վիրուսային վարակով վարակվել է 10 ամսական երեխա, որը ժամանակին չի պատվաստվել պոլիոմիելիտի դեմ, նրա ախտորոշումը հաստատել են Ամանում, լաբորատոր հետազոտությունների ընթացքում։





























