Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի նստավայրում, Լոնդոնի կենտրոնում, երկրորդ կատուն կհայտնվի։ Դաունինգ սթրիթում Լարիին կմիանա սիբիրյան փիսիկ, սեպտեմբերի 2-ին BBC ռադիոկայանի եթերում տեղեկացրել է վարչապետ Քիր Սթարմերը։
Քաղաքական գործիչը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է հուլիսի սկզբին, ասել է, որ ընտանի կենդանու ընտրության թեման քննարկվել է ընտանեկան խորհրդում։ «Դրանք երկար բանակցություններ էին ամռանը, մենք մշտապես վերադառնում էինք այդ թեմային, տարբերակները շատ էին»,- ասել է Սթարմերը։ Սկզբում նրա որդին եւ աղջիկը ցանկանում էին գերմանական հովվաշուն պահել։ «Բայց հիմա մենք կատվիկ կունենանք շան փոխարեն։ Դա սիբիրյան կատվիկ է, որին այսօր [սեպտեմբերի 2-ին] վերցրել է իմ աղջիկը»,- ասել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։
Լարիին վարչապետ Դեւիդ Քեմերոնի (2010-2016թթ.) ընտանիքը վերցրել էր ապաստարանից 2011թ., կրծողների դեմ պայքարի համար։ Կատուն պաշտոնապես զբաղեցնում է կառավարական նստավայրի գլխավոր մկնորսի պաշտոնը վերջին վեց վարչապետերի օրոք։ Քեմերոնից բացի նա «աշխատել» է Թերեզա Մեյի (2016-2019), Բորիս Ջոնսոնի (2019-2022), Լիզ Թրասի (2022) եւ Ռիշի Սունակի (2022-2024) հետ։





























