Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է այս ամսվա վերջին վերադառնալ ԱՄՆ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Times of Israel պարբերականին հայտնել է իսրայելցի ոմն պաշտոնյա։
Ըստ պարբերականի աղբյուրի՝ Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում անցկացվելիք համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի 79-րդ նստաշրջանում։ Իսրայելի վարչապետը համաժողովի շրջանակում կհանդիպի նաև համաշխարհային առաջնորդների հետ, թեև ժամանակացույցը դեռևս ճշտվում է:
Նեթանյահուն Վաշինգտոն էր մեկնել հուլիսի վերջին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլոց հետ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու, նպատակով, թեև Երուսաղեմի և Վաշինգտոնի միջև լարվածությունը դեռևս բարձր է։
Բայդենը, երկուշաբթի վրդովմունք էր հայտնել Նեթանյահուի նկատմամբ Գազայում հրադադարի և պատանդներիի վերաբերյալ համաձայնության հասնելու ձախողման առնչությամբ՝ նշելով, որ Իսրայելի առաջնորդը դրա համար բավականաչափ ջանք չի գործադրում:





























