Ըստ նոր հետազոտության՝ աշխարհն ամեն տարի ձևավորում է 57 միլիոն տոննա պլաստիկ թափոն՝ տարածվելով ամենախոր օվկիանոսներից մինչև ամենաբարձր լեռների գագաթները և թափանցում մարդու օրգանիզմ:

Ըստ նոր հետազոտության, այս աղտոտվածության ավելի քան երկու երրորդը առաջանում է մոլորակի Հարավից:

Միացյալ Թագավորության Լիդսի համալսարանի գիտնականների կարծիքով՝ տարեկան աղտոտվածությունը՝ մոտ 52 միլիոն մետրական տոննա, բավական է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին լցնելու  Էմփայր Սթեյթ Բիլդինգի բարձրության պլաստիկ թափոններով: Նրանք հետազոտել են տեղում առաջացած թափոնները աշխարհի ավելի քան 50 հազար քաղաքներում, որոնց արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում:

Հետազոտությունը դիտարկել է պլաստիկները, որոնք հայտնվում են բաց միջավայրում, այլ ոչ թե նրանք, որոնք հայտնվում են աղբավայրերում կամ պատշաճ կերպով այրվում:  

Ըստ հետազոտության հեղինակների՝ աշխարհի բնակչության 15%-ի համար կառավարությունները չեն կարողանում հավաքել և օգտահանել թափոնները, ինչը հիմնական պատճառն է, որ Հարավարևելյան Ասիան և Սահարայից հարավ Աֆրիկայի երկրներն ավելի շատ պլաստիկ թափոններ են ձևավորում:

Ըստ հետազոտության հեղինակ, Լիդսի բնապահպանական ճարտարագիտության պրոֆեսոր Կոստաս Վելիսի՝ Նիգերիայի Լագոս քաղաքը պլաստիկ օգտագործող ամենաաղտոտված քաղաքն է:

Մյուս խոշոր աղտոտող քաղաքներն են Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին, Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, ինչպես նաև Պակիստանի Կարաչի և Եգիպտոսի Ալ Քահիրան քաղաքները:

Հնդկաստանը պլաստիկի աղտոտվածությամբ աշխարհում առաջատար երկիրն է՝ ձևավորելով տարեկան 10,2 միլիոն տոննա (9,3 միլիոն մետրական տոննա), ինչը կրկնակի անգամ գերազանցում է շրջականմիջավայրն ամենաաղտոտող հաջորդ երկրները՝ Նիգերիայի և Ինդոնեզիայի ցուցանիշները:

Չինաստանը, որը հաճախ մեղադրվում է շրջակա միջավայրի աղտոտման մեջ, զբաղեցնում է չորրորդ տեղը, սակայն Վելիսն ասում է, որ պեկինը թափոնների կրճատման ուղղությամբ հսկայական քայլեր է ձեռնարկում: Պլաստիկ այլ խոշոր աղտոտողներն են Պակիստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը և Բրազիլիան: Հետազոտության տվյալներով՝ այս ութ երկրներին բաժին է ընկնում աշխարհի պլաստիկից աղտոտվածության կեսից ավելին: