Գերմանիայում նեոնացիստները հերթական հարձակումն են գործել ազգությամբ թուրքերի դեմ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Գերմանիայի Դորտմունդ քաղաքում  17 եւ 16-ամյա թուրք երիտասարդները շրջել են շուկայում, երբ նրանց է դիմել նեոնացիստենրի խմբից մեկը` հարցնելով. «Ի՞նչ ես նայում» եւ հայհոյել: Այնուհետ նեոնացիստները հարձակվել են թուրք երիտասարդների վրա` օղու շշով նրանցից մեկի գլխին հարվածելով:

Ծեծված թուրք երիտասարդները պատմել են, որ նեոնացիստներն իրենց անվանել են  «կեղտոտ թուրքեր» եւ հայհոյել: