Եվրամիության ավտոմոբիլային արդյունաբերությունում աշխատատեղերի հնարավոր կրճատումները կարող են հանգեցնել գործարանների փակման, ինչը բացասաբար կանդրադառնա ամբողջ միության տնտեսության վրա: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտում իրավիճակի սեփական վերլուծությանը և փորձագիտական ​​կարծիքներին։

Գործակալության տվյալներով, 2023 թվականին  եվրոպական խոշորագույն ավտոարտադրողներ BMW-ի, Mercedes-Benz-ի, Stellantis-ի, Renault-ի և Volkswagen-ի գործարանների գրեթե մեկ երրորդը չի աշխատել ամբողջ հզորությամբ՝ արտադրելով արտադրանքի առավելագույն հնարավոր ծավալի կեսից պակասը։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունում ավտոմեքենաների տարեկան վաճառքը մնում է ավելի ցածր մոտ երեք միլիոն միավորով` համեմատած նախահամավարակային շրջանի հետ, ինչը զգալիորեն սահմանափակում է տեղական ավտոարտադրողների պոտենցիալ եկամուտը: Նման իրավիճակում գործարանները, որոնք աշխատում են իրենց հզորության 50%-ից պակաս ծավալով, փակվելու սպառնալիքի տակ են՝ ոչ եկամտաբերության պատճառով, պարզաբանում է Bloomberg-ը։

Գործակալության կարծիքով, արդյունաբերության մեջ աշխատատեղերի կորստի վտանգը միայն վերջին տարիներին է ուժեղացել։ Սրա պատճառը կադրերի սղության և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով աշխատուժի ծախսերի աճն է։ Հաշվի առնելով, որ ավտոմոբիլային արդյունաբերությունը կազմում է ԵՄ ՀՆԱ-ի ավելի քան 7%-ը և ստեղծում է մոտ 13 միլիոն աշխատատեղ, այս ոլորտում ճգնաժամի հետագա զարգացումը կարող է  բացասական կասկադային հետևանքներ ունենալ ողջ միության տնտեսության վրա: