Հարավային Աֆրիկան երկարացրել է բրազիլական Ռիո դո Սուլ նահանգից թռչնամսի ներմուծման արգելքը՝ Նյուքասլի հիվանդության բռնկման պատճառով, գրում է Food Business Africa-ը։
Որոշումն ընդունել է Գյուղատնտեսության, հողային բարեփոխումների և գյուղական շրջանների զարգացման դեպարտամենտը (DALRRD)՝ տեղական թռչնաբուծական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով, հայտնում է «Ագրոէքսպորտը»:
Բրազիլիայում Նյուքասլի հիվանդության բռնկումն առաջին անգամ գրանցվել է հուլիսին: Բրազիլիան թռչնամսի աշխարհի ամենամեծ արտադրողն ու արտահանողն է և Հարավային Աֆրիկայի առանցքային մատակարարը:
Մինչդեռ Հարավային Աֆրիկան քննարկում է մսամթերքի որոշ տեսակների ԱԱՀ-ի վերացման հնարավորությունը՝ դրանց մատչելիությունը բարձրացնելու նպատակով։ 2022 թվականին Հարավային Աֆրիկայի թռչնամսի արտադրությունը հասել է 170 միլիոն գլուխ թռչունի՝ պահպանելով երկրի ամենամեծ անասնաբուծական ոլորտի իր կարգավիճակը:





























