Ըստ Manager Magazin-ի վարկանիշային աղյուսակի՝ Գերմանիան մեկ շնչին ընկնող ավելացված արժեքի հարկով այլևս 20 երկրների շարքում չէ, գրում է Bild պարբերականը։

Բիզնես հանդեսը համեմատել է բազմաթիվ երկրների տնտեսական ցուցանիշները և եզրակացրել, որ Գերմանիան 19-րդ տեղից իջել է 21-րդ հորիզոնական։ Այս վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել տարբեր գնողունակությունը համապատասխան երկրներում:

Վերլուծաբանները հաշվի են առել, որ միևնույն գումարը ամենուր նույն բարեկեցության ցուցիչ չէ, քանի որ տարբեր տարածաշրջաններում գներն ու կյանքի արժեքը տարբեր են։ Մասնավորապես, Manager Magazin-ն «միջազգային դոլար» կոչվող վիճակագիրների հաշվարկած արտարժույթ է օգտագործել:

«Միջազգային դոլարը» նման է ԱՄՆ դոլարին և ապահովում է ավելի մեծ համեմատելիություն, թեև իրական արտահայտությամբ գոյություն չունի։ Այս վարկանիշում Գերմանիան դեռ առաջ է մի քանի խոշոր եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով երկրների վարկանիշում առաջին տեղում է Լյուքսեմբուրգը՝ հաշվի առնելով գնողունակությունը, որին հաջորդում են Իռլանդիան, Սինգապուրը, Մակաոն, Կատարը, ԱՄԷ-ն և Շվեյցարիան։ ԱՄՆ-ն իններորդ տեղում է, Նիդեռլանդները՝ 14-րդ։ Լավագույն քսանյակը եզրափակում է Բելգիան։