Renault-ը վերակենդանացրել է Estafette մոդելը՝ բարձրտեխնոլոգիական ZflexEVan քաղաքային ֆուրգոնի տեսքով, գրում է Autocar-ը։

Նոր կոնցեպտը ներկայացնում է ֆրանսիական ընկերության Volvo Trucks-ի հետ համատեղ ստեղծված Flexis անվամբ դեբյուտային մոդելը: Այն նախագծված է շուկայում շրջանառվող ագրեսիվ դիզելային ֆուրգոններից տարբերվելու միտումով:

Նոր մոդելը Estafette-ից ժառանգել է կրկնակիացած կլոր լուսարձակներ և մեղմ կորեր, որոնք՝ վառ դեղնամոխրագույն երանգավորմամբ զուգորդված, նախատեսված են եվրոպական քաղաքների փողոցները զարդարելու համար, պնդում են Renault ընկերությունում:

Մոդելը միաժամանակ աչքի է ընկնում նստատեղերի բարձր դիրքով. իր 2,59 մետր բարձրությամբ այն նույնիսկ ավելի բարձր է, քան Ford Transit-ը: Դա արվել է այն նպատակով, որ  վարորդը կարողանա առանց ծնկները ծալելու քայլել ֆուրգոնի ամբողջ երկայնքով՝ խցիկից մինչև բեռնախցիկ:

Renault-ը դեռևս չի բացահայտել այլ մանրամասներ ZFlexEVan-ի ուժային ագրեգատի մասին, բացառությամբ նրա, որ այն էլեկտրական է, սակայն հաստատել է, որ ֆուրգոնն իր առաջին ծրագրային ավտոմեքենան է: Սա նշանակում է, որ այն սմարթֆոնի պես ավտոմեքենայի ներսի օպերացիոն համակարգի միջոցով կարող է ամբողջությամբ կարգավորվել:

ZFlexEVan-ը զանգվածային արտադրության մեջ կմտնի երկու տարուց, և հնարավոր է, որ այն ստանա նույնիսկ Estafette անվանումը: Renault-ն այն անվանում է և՛ «Estafette 4.0», և՛ ZFlexEVan՝ առաջարկելով, որ շուտով կմեկնարկի ճանապարհային մեքենաների հանգույն ֆուրգոնների շարքի ռետրո-ինդուստրիալ վերամշակումը: