Անհնար է հաղթահարել ԱՄՆ-ում թմրանյութերի համաճարակը առանց թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար մահապատիժ սահմանելու։ Նման կարծիք է հայտնել Ամերիկայի նախկին առաջնորդ, Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Սա կանգնեցնելու միակ ճանապարհը թմրանյութերի վաճառքով զբաղվողների համար մահապատիժ սահմանելն է, բայց ես չգիտեմ՝ մեր երկիրը պատրա՞ստ է դրան։ Մտածեք, յուրաքանչյուր թմրավաճառ սպանում է միջինը 500 մարդու։ Ես գիտեմ շատ ընտանիքների, որոնք կորցրել են որդուն, դստերը կամ ծնողին ֆենտանիլի պատճառով», - ասել է նա Fox News Wednesday-ի եթերում:

Ավելի վաղ գործարար Իլոն Մասկն առաջարկել էր «դրակոնյան պատիժներ» սահմանել ֆենտանիլ պահելու համար։

Անցյալ տարի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC) հայտնել էր, որ երկրում Մեքսիկայից ներմուծված սինթետիկ օփիոիդ ֆենտանիլի չափից մեծ դոզայից մահացության մակարդակը գրեթե քառապատկվել է 2016-ից 2021 թվականներին: Ինչպես նշել է CDC-ն, Միացյալ Նահանգները կանգնած է օփիոիդների լայնածավալ համաճարակի առաջ, որը տարեկան խլում է մոտ 100 հազար ամերիկացիների կյանք։