Էտալոնային նմուշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան թույլ տատանվում է, թրեյդերները գնահատում են Դաշնային պահուստային համակարգի սեպտեմբերյան նիստի արդյունքները եւ Միացյալ Նահանգներում նավթի պաշարների մասին տվյալները։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures   բորսայում կազմում է մեկ բարելը 73,73 դոլար, ինչը 8 սենթով ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերն էժանացել են 5 սենթով (0,1 տոկոսով)՝ մեկ բարելը 73,65 դոլար։

WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 5 սենթով՝ մեկ բարելը 70,86 դոլար։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,91 դոլար։