ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի մեկնաբանությունները կեղտաբիծ են բրիտանական արտաքին քաղաքականության վրա: 

«Լամին հավանություն է տվել էթնիկ զտմանը (Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ - խմբ.)»,- սոցցանցերում գրել է ամերիկացի կոնգրեսականը։

Հիշեցնենք՝ բրիտանացի նախարարը օրերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը  «տարածքների ազատագրում» էր անվանել։