Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, թե ինչի վրա են ծախսելու ԵՄ-ից ստացված 35 միլիարդ եվրոյի միջոցները։ Նա նշել է, որ այդ միջոցները հիմնականում կուղղվեն էներգետիկայի և պաշտպանության ոլորտին, ինչպես նաև դպրոցներում, մանկապարտեզներում և համալսարաններում ռմբապաստանների համար, հայտնում է Unian-ը։
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ գումարի մի մասը կծախսվի հայրենական արտադրության սպառազինության, մասնավորապես՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության վրա։





























