Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում Կուբայի դեսպան Օսկար Սանտանա Լեոնը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առիթով։
«Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ կառավարությանը Անկախության օրվա առիթով»,- ասված է դեսպանի շնորհավորական ուղերձում։ Նա նաեւ հրապարակել է Հայաստանի քարտեզը՝ ներկված հանրապետության եռագույնով։





























