ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին չի մասնակցի երկրորդ հեռուստաբանավեճին, հայտնում է BBC-ն։

Ելույթ ունենալով շաբաթ օրը Հյուսիսային Կարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում կայացած հանրահավաքում, նա հայտարարել է, որ ավելի վաղ  հաղթանակ է տարել այդ դիմակայությունում և ասել, որ «հիմա արդեն շատ ուշ է»:

«Քվեարկությունն արդեն սկսվել է», - ասել է նա՝ մեղադրելով Հարիսին «բանավեճի ևս մեկ փուլ փնտրելու մեջ, քանի որ նա խիստ պարտվում է»։

 Հարիսի նախընտրական թիմը հայտնել է, որ հաշվի առնելով նախկին նախագահի՝ այս ամսվա սկզբին Ֆիլադելֆիայում կայացած նախորդ բանավեճում իր հաղթանակի մասին պնդումը, նա պետք է համաձայնի: Հանդիպումից հետո անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ հեռուստադիտողների մեծամասնությունը կարծում է, որ փոխնախագահը գերազանցել է իր մրցակցին:

Սեպտեմբերի 10-ի բանավեճից հետո Թրամփը հայտարարել էր, որ Հարիսի հետ այլ բանավեճ չի լինի:

Ըստ Reuters/Ipsos-ի վերջին հարցման, նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ համազգային մակարդակով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հինգ տոկոսային կետով առաջ է Դոնալդ Թրամփից՝ 47% 42%-ի դիմաց: