Ակնկալվում է, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, երկուշաբթի կառաջարկի արգելել ԱՄՆ ճանապարհներին չինական ծրագրային ապահովման և սարքավորման օգտագործումը միացված և ինքնավար տրանսպորտային միջոցներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «լուրջ մտահոգություն է հայտնել չինական ընկերությունների կողմից ԱՄՆ-ում վարորդների և ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրման, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից հնարավոր մանիպուլյացիաների առնչությամբ», գրում է լրատվամիջոցը։
Առաջարկվող որոշումը արգելում է Չինաստանից տրանսպորտային միջոցների ներմուծումն ու վաճառքը, որոնք հագեցված են ավտոմատ վարման համակարգերի համար առանցքային հաղորդակցություններով կամ ծրագրային և սարքավորումային ապահովմամբ:
ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտը նախատեսում է հանրությանը 30 օր տրամադրել մեկնաբանությունների համար՝ նախքան կանոնների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, հայտնել են աղբյուրները՝ հավելելով, որ գերատեսչությունը նախատեսում է առաջարկել, որ ծրագրային ապահովման արգելքն ուժի մեջ մտնի 2027թ.-ից , իսկ սարքավորման ապահովմանը՝ 2029 թ․ հունվարից։





























