Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը դարձել է շատ վտանգավոր, իսկ իր մրցակցուհին՝ Քամալա Հարիսը, չի կարողանա կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմը։

«Աշխարհն այժմ շատ վտանգավոր տեղ է։ Քամալան ի վիճակի չէ պատասխանել անգամ ամենապարզ հարցերին։ Դա խելահեղություն է։ Եթե նա չի կարող դա անել, ինչպես կարող է մեզ ներկայացնել երրորդ համաշխարհային պատերազմի կանխման գործում։ Պատասխանը պարզ է. նա չի կարող»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ավելի վաղ քաղաքական գործիչը նաեւ հայտնել էր, որ դեմոկրատական վարչակազմը Միացյալ Նահանգները կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։