Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները դատարան են դիմել՝ Վլադիմիր Ժիրինովսկու՝ իրենց մասին արված հրապարակումների առնչությամբ։ Պատգամավորների կարծիքով, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ժիրինովսկին զրպարտիչ հայտարարություններ է տարածել քաղաքային դումայի հասցեին։ Դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովի խոսքով, թերթերից մեկը մեջբերել է Ժիրինովսկու խոսքերը, ով Մոսկվայի քաղաքային դուման անվանել է «կաշառակերության տարածող», ինչին համաձայն չեն իրենք՝ պատգամավորները։

Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, Ռուսաստանի մայրաքաղաքի Սավելովյան դատարան է ներկայացվել հասցված բարոյական վնասի դեմ 5 մլն ռուբլի վճարելու մասին հայցը։

Ժիրինովսկու խոսքով, տեղեկատվության հաստատման դեպքում նա, հնարավոր է, ավելի մեծ գումարի՝ 50 մլն ռուբլու չափով հանդիպակաց հայց ներկայացնի. «Բոլորին է հայտնի, որ կաշառակերությունը համաշխարհային հիվանդություն է, եւ Ռուսաստանը, ցավոք, վերջին տեղերից մեկում է։ Կաշառակերությունն այնտեղ է, որտեղ ամենամեծ փողերն են, իսկ ամենամեծ փողերը Մոսկվայում են։ Սա աշխարհի ամենահարուստ քաղաքն է, այստեղ է ռուսական փողերի 80 տոկոսը, հետեւաբար նաեւ կաշառակերությունը»,- իր համոզմունքը կրկին ընդգծել է Ժիրինովսկին՝ ավելացնելով, որ իր խոսքերը հաստատող փաստեր շատ կան։