Իսրայելի հյուսիսում գտնվող Մանարա, Իֆթահ և Մալկիա շրջանները հայտարարվել են փակ ռազմական գոտիներ, հայտնել է իսրայելական բանակը՝ հավելելով, որ մուտքն այդ շրջաններ այժմ խստիվ արգելված է։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, սա արդեն երրորդ փակ ռազմական գոտին է, որը սահմանվում է այն բանից հետո, ինչ բանակը ցամաքային ներխուժում է սկսել հարավային Լիբանան։

Իսրայելական զինվորականները կարգադրել են իսրայելա-լիբանանյան սահմանին մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բնակիչներին հեռանալ, քանի որ իրենք շարունակում են ցամաքային ներխուժումը հարավային Լիբանան: