Մինչ մարդկանց զանազանում ենք աջլիկների և ձախլիկների, փղերի շրջանում այս առանձնահատկությունը որոշվում է նրանով, թե կնճիթի որ կողմն են նրանք նախընտրում օգտագործել:
Թեև հաստակաշիների միջև ընդհանուր առմամբ գրեթե 50:50 տարբերություն կա, թե ինչպես է փիղը նախընտրում ճկել իր կնճիթը, գիտնականները պարզել են, որ հնարավոր է որոշել առանձին մեծահասակ առանձնյակների նախասիրությունները: Հետազոտողները պնդում են, որ ձախլիկները, որոնք մարմնի ձախ մասով են իրերը «խտտում», ավելի շատ կնճիռներ ունեն կնճիթի ձախ կողմում, իսկ կնճիթի աջ կողմի ցցամզերը գետնի հետ ավելի հաճախակի շփման պատճառով մաշվում են:
Բեռլինի Վիլհելմ ֆոն Հումբոլդտի անվան համալսարանի դոկտոր, հետազոտության համահեղինակ Մայքլ Բրեխտը և նրա գործընկերները զեկույց են հրապարակել Royal Society Open Science հանդեսում, որն, ըստ նրանց, ասիական և աֆրիկյան փղերի ամբողջ կյանքի ընթացքում կնճիռների զարգացման վերաբերյալ ամենաընդարձակ հետազոտությունն է:
Գիտնականների թիմն ուսումնասիրել է և՛ մահացած փղերի կնճիթները, և՛ կենդանի փղերի լուսանկարները և պարզել, որ չափահաս փղերի հիմքից մինչև կնճիթի ծայրը կնճիռների միջև հեռավորությունը նվազել է: Պարզվել է, որ ասիական փղերն իրենց կնճիթների վերին մասում շատ ավելի շատ կնճիռներ ունեն, քան աֆրիկյան փղերը, և հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ դա պայմանավորված է խոր ծալքավոր կնճիռների մեծ քանակով:
Ըստ դոկտոր Բրեխտի՝ համարվում է, որ կնճիռներն ավելի ճկուն են դարձնում կնճիթը՝ մի փոքր նման ակորդեոնի ծալքերին, հավելելով, որ այս տեսությունը կարող է օգնել բացատրել, թե ինչու են ասիական փղերն ավելի շատ կնճիռներ ունեն իրենց կնճիթներին: Ինչպես նշում է Բրեխտը, աֆրիկյան փղերն իրենց կնճիթների ծայրերին մատնանման երկու կառուցվածք ունեն, որոնք օգտագործում են առարկաները ճանկնելու համար, մինչդեռ ասիական փղերն ունեն միայն մեկը։ Արդյունքում, ի տարբերություն աֆրիկյան փղերի, ասիական փղերը բռնելու համար հաճախ են իրենց կնճիթներով առարկաները գրկում:





























