Բոկի անունով գորշ արջը հաջողությամբ ապաքինվում է Մեծ Բրիտանիայում ուղեղի առաջին վիրահատությունից հետո: Դրա մասին գրում է The Guardian պարբերականը՝ վկաայյակոչելով Conservation Trust կազմակերպության ներկայացուցիչներին։

«Բոկին դեռ փորձանքից դուրս չի եկել, բայց կուտակված հեղուկի հեռացման վիրահատությունից հետո իրեն միանգամայն լավ է զգում»,-նշել է The Guardian-ի հոդվածագիրը:

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել, որ արջը տառապում է հիդրոցեֆալիայից (վիճակ, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկn ուղեղում չափից շատ է կուտակվում), ասված է պարբերականում: The Guardian-ի՝ գորշ արջ Բոկին այժմ ուշքի է եկել և վիրահատական միջամտությունից հետո իրեն հիանալի է զգում։

Արջի ուղեղից հեղուկի հեռացման վիրահատությունն իրականացրել է անասնաբույժ և վայրի բնության մասնագետ Ռոմեն Պիցին։ Վիրահատությունը կատարվել է Քենթ կոմսության Քենթերբերի շրջանի վայրի բնության պուրակ Wildwood Trust-ում:

The Guardian-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայում նման բժշկական ընթացակարգ առաջին անգամ էր իրականացվում։ Դրանից առաջ Պիցին դարձել էր Ասիայում սև արջին վիրահատած առաջին վիրաբույժը։