Ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ հին հունական Եփեսոս քաղաքում (թուրքական անունը՝ Սելջուկ - խմբ.), մի խումբ հնագետներ հայտնաբերել են հռոմեական գլադիատորի գերեզմանը, որը թվագրվում է մ.թ.ա. երրորդ դարին՝ ներսում 12 հոգու աճյուններով։ Գերեզմանը հայտնաբերվել է Իզմիր նահանգում Սուրբ Հովհաննեսի հուշարձանի պեղումների ժամանակ, հայտնում է Türkiye Today-ը։

Աղբյուրի համաձայն՝ պեղումները արտոնվել են մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից և դրանք ղեկավարել է Հաթայ Մուստաֆա Քեմալի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետի դոցենտ Սինան Միմարօղլուն։

Թեև դամբարանը կառուցվել է մ.թ.ա երրորդ դարում, սակայն պարզվել է, որ այն կրկին օգտագործվել է մ.թ. հինգերորդ դարում՝ 12 տղամարդկանց և կանանց աճյունները թաղելու համար, հայտնում է Türkiye Today-ը:

Հնագետների կողմից վերջերս հայտնաբերված դամբարանի ներսում փորագրված են հինգերորդ դարով թվագրվող խաչեր, ինչպես նաև կափարիչի վրա, որոնք ենթադրաբար ավելացվել են յոթերորդ և ութերորդ դարերում, ըստ աղբյուրի։

Քիչ է հայտնի 12 մարդկանց մասին, ովքեր թաղված են եղել գերեզմանում, բայց ենթադրվում է, որ նրանք բարձր հասարակությունից են: