«Ազատազէն» կրթական ՀԿ-ի նախաձեռնած հրաձիգների և դիպուկահարների մրցաշարը մեծ հաջողությամբ ավարտվեց՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր համայնքներից  106 մասնակից: Մրցաշարը տեղի ունեցավ  «Ազատազէն» ԿՀԿ-ի՝ Երևանի քաղաքացիական բաց հրաձգարանում, որտեղ մասնակիցները ցուցադրեցին իրենց հմտությունները տարբեր վարժություններում։

Մրցաշարը նպատակ ուներ ձևավորել, զարգացնել և տարածել զենքի մշակույթը Հայաստանում։

«Մրցույթները չափելի են դարձնում մեր ամենօրյա մարզումները, յուրաքանչյուր մասնակից իր համար դուրս է բերում իր «թույլ» կողմերը, որոնք պետք է շտկի հետագայում իր առջև դրված խնդիրները լավագույն կատարելու համար», - նշում է «Ազատազէն» կրթական ՀԿ-ի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։

Մրցաշարի ընթացքում մասնակիցները մրցեցին մի քանի փուլով՝ ամեն փուլում ավելացնելով բարդության մակարդակը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին արժեքավոր նվերներ մրցաշարի հովանավերների կողմից։ Լավագույն արդյունք գրանցած մասնակիցներն են՝

Հրաձիգների մրցույթ՝

1-ին տեղը զբաղեցրեց Համլետ Մարտիրոսյան, ով Tactical Bunker խանութի կողմից պարգևատրեց ADC M5 BASIC հրազենով,

2-րդ տեղը զբաղեցրեց Սուրեն Ղարիբյան, ով JIN.am խանութի կողմից ստացավ TR3 ինքնաձիգը,

3-րդ տեղը զբաղեցրեց Արամազդ Կյուրեղյան, ով Safari Arms խանութի կողմից պարգևատրվեց VEPR 136 հրազենով։

Հովհաննես Միքայելյանը ZGST ընկերության կողմից ստացավ խրախուսական նվեր՝ զենքի երկտեղ պայուսակ։

Դիպուկների մրցույթ՝

1-ին տեղը զբաղեցրեց Սասուն Ղուլյանը , ով Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ պարգևատրվեց ASP-T հայկական արտադրության հրազենով։

2-րդ տեղը զբաղեցրեց Արթուր Շատվորյանը, UAV Lab-ի կողմից պարգևատրվեց Perun 15 ինքնաձիգով։

3-րդ տեղը զբաղեցրեց Հովսեփ Ղազարյանը, ով պարգևատրվեց Tigr 7.62x54R հրազենով Jin.am խանութի կողմից։

Վարդան Պետրոսյանը ստացավ խրախուսական նվեր` զենքի երկտեղ պայուսակ ZGST ընկերության կողմից։ 

«Ազատազէնը խոստանում է, որ նման մրցույթները լինելու են պարբերական», ֊ նշեց «Ազատազէն» կրթական ՀԿ֊ի գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։

Մրցաշարի գործընկերներն են՝ Երևանի քաղաքապետարանը, UAV Lab-ը, ZGST ընկերությունը և Safari Arms, JIN.am, Tactical Bunker խանութները, որոնք  շնորհեցին արժեքավոր մրցանակներ հաղթողներին: