Օրեր առաջ Էրեբունի օդանավակայանում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով բռնել էին ՌԴ քաղաքացու։ Դրա մասին հոկտեմբերի 23-ին կառավարական ժամի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը։

«Դա արվել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որի արդյունքում մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ է հայտնաբերվել:

«Բացի դրանից, նախօրեին Երևանի կենտրոնում ավտոմեքենաներից մեկում մոտ 200 գ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել»,- նշել է նա։

Ղազարյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ վերջին օրերին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի քանի դեպք է բացահայտվել:

Նա տեղեկացրել է նաև, որ 2020 թվականից առ այսօր թմրամիջոց օգտագործող մոտ 40 անչափահասների են գրանցել։