Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերքել է ֆաշիզմի մեղադրանքները։

«Նրանք ասում են, որ ես Հիտլեր եմ, ֆաշիստ։ Իսկ ես ֆաշիստ չեմ։ Ես ֆաշիստի հակապատկերն եմ»,- ասել է հանրապետականը՝ կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Ատլանտայում (Ջորջիայի նահանգ)։

Հոկտեմբերի 23-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը իր նախորդին համարում է ֆաշիստ։ Այսպիսի կարծիք ունեն նաեւ, մասնավորապես, ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլին եւ Սպիտակ տան աշխատակիցների ապարատի նախկին ղեկավար Ջոն Քելին։ Երկուսն էլ աշխատել են Թրամփի վարչակազմում։

The Atlantic ամսագրի հավաստիացմամբ՝ հանրապետականը, նախագահ եղած ժամանակ, հայտնել էր, որ իրեն հարկավոր են լոյալ գեներալներ, ինչպես նրանք, «որոնց ուներ Հիտլերը»։