Պետդեպարտամենտը հավանություն է տվել Դանիային 744 մլն դոլարի օդ-օդ դասի հրթիռների վաճառքին (ավելի քան 200 հրթիռ)։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ՊՆ անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների համար միջկառավարական պայմանագրերով։
«Դանիայի կառավարությունը խնդրել է 203 AIM-120D-3 Advanced Medium Range Air-to-Air Missiles (AMRAAM) հրթիռների եւ 9 ուղղորդիչների գնման մասին»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։ Հնարավոր մատակարարումը կներառի այդ թվում պահեստային սեկցիաներ, օժանդակ սարքեր եւ պահեստամասեր, ծրագրային ապահովում, ինչպես նաեւ սպասարկումներ լոգիստիկայի եւ սպառազինությունների նորոգման համար։ Գործարքի ընդհանուր արժեքը 744 մլն դոլար է։





























