ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը կկայանա ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՊՀ գխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- ասել է Լեբեդեւը, որին մեջբերել է ԲելՏա պետական գործակալությունը։