Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, առաջին անգամ կազմակերպվում է «Մարդու իրավունքների EXPO 2011» Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ NEWS.am-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների եւ խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր եւ արդիական խնդիրները:
Նշենք, որ «Մարդու իրավունքների EXPO 2011» ժամը 15:00-18:00 մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։



























