Այս գիշեր անասնաբուժական կլինիկայում սատկել է Պերմի շեկ կատուն՝ Կրոշիկը։ Բժիշկների վերակենդանացման ջանքերը չեն փրկել կատվի կյանքը, գրում է «Аргументы и факты» պարբերականը։

Հիշեցնենք, որ Պերմի փողոցային Կրոշիկ անունով հսկա շեկ կատուն հայտնի է դարձել, երբ նրան փրկել են տեղացի կամավորները։ Բարի մարդիկ կատվին այնքան են կերակրել, որ նա օրեցեօր գիրանալով՝ հասել է 17 կգ:  Կատուն սեփական քաշի ծանրությունից դադարել է քայլել։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին, կատուն իրեն վատ է զգացել և սկսել է շնչահեղձ լինել։ Ապաստանի աշխատակիցները, որտեղ կատվին տեղավորել են, նրան տարել են անասնաբուժական կլինիկա: Կլինիկայում  նրան տեղավորել են թթվածնի խցիկի մեջ և սկսել պայքարել նրա կյանքի համար, սակայն ապարդյուն՝ կատվին փրկել չի հաջողվել։

Կրոշիկը ներքին օրգաններում մետաստազներ ուներ. Ծանր գիրության պատճառով մետաստազները ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր չի եղել ժամանակին հայտնաբերել։ Այժմ փորձաքննություն կանցկացվիի՝ պարզելու համար կատվի մահվան պատճառը։

Սեպտեմբերից կամավորները պայքարում են կատվի բնականոն կյանքի համար։ Նրան սովրեցրել էին խիստ սննդակարգ պահպանել ու մտադիր էին նիհարլուն պես  նորից քայլել սովորեցնել։ Այդ նպատակով նրա համար հատուկ ծրագիր էր մշակվել։ Երկու ամսում փափկամազը նիհարել է 2 կգ, սկսել է նորից քայլել և նույնիսկ ցատկել աթոռի վրայով։ Ըստ անասնաբույժների՝ կատուն մոտ 15 տարեկան էր։ Իսկ դա նշանակում է, որ կատվային չափանիշներով նա երկար և, ըստ երևույթին, կուշտ կյանքով է ապրել: