Վաշինգտոնը եւ Պեկինը գաղտնի բանտարկյալներ են փոխանակել անցած ամիս։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ փոխանակել են ամերիկացի պաստոր Դեւիդ Լինին, որը ցմահ բանտարկված էր Չինաստանում 2006 թվականից անունը չնշված չինացի քաղաքացու հետ, որը պահվում էր ԱՄՆ բանտում։
Սեպտեմբերի 16-ին ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Լինը ազատ է արձակվել, սակայն փոխանակման մասին տեղեկություն չի ստացվել։





























