ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025թ. հունվարի 20-ին կմասնակցի իր հաջորդի երդմնակալությանը՝ անկախ ընտրությունների արդյունքից։ Այս մասին մշտական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
«Նա կանի դա»,- հայտնել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ Ժան-Պիեռի խոսքով՝ ԱՄՆ ժողովուրդը «պետք է տեսնի իշխանության խաղաղ հանձնումը»։ «Հենց դա կտեսնեք դուք նախագահի կողմից»,- ընդգծել է նա։
«Երդմնակալությանը մասնակցելը այդ [գործընթացի] մի մասն է։ Դա պատմականորեն տեղի է ունենում մշտապես։ Նա, անկասկած, կմասնակցի դրան»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։





























