Նոր Դեմոկրատական կուսակցությւան առաջնորդ Ջագմիթ Սինգհը հայտնել է, որ չի աջակցի ընդդիմադիր մյուս ուժերի՝ Կանադայի Պահպանողական կուսակցության եւ Քվեբեկյան դաշինքի ջանքերին՝ իշխանությունից հեռացնելու լիբերալ կառավարության վարչապետ Ջասթին Թրյուդոյին։
«Մենք այդ խաղերը չենք խաղա»,- ասել է Սինգհը լրագրողներին հոկտեմբերի 30-ին։
Քվեբեկյան դաշինքի առաջնորդ Իվ-Ֆրանսուա Բլանշեն հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ իր կուսակցությունը երկխոսություն է սկսել այլ ընդդիմադիր ուժերի հետ՝ Թրյուդոյի կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով։
Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին պահպանողականները երկու անգամ խորհրդարանում նախաձեռնել են անվստահության քվեարկություն Թրյուդոյին, բայց նրանց չեն աջակցել երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ։ Խորհրդարանում այսօրվա տեղերի բաշխմամբ բացասական սցենարը լիբերալների համար ենթադրում է, որպեսզի պահպանողականներին աջակցեն բոլոր ընդդիմադիր ուժերը։
Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2025թ. հոկտեմբերին։





























