Հինգշաբթի Brent նավթը թանկացել է նախորդ աճուրդների վստահ աճից հետո՝ կապված ԱՄՆ էներգակիրների պաշարների նվազման մասին տվյալների հետ։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 73,02 դոլար, ինչը 0,47 դոլարով (0,65 տոկոս) ավելին է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,43 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 72,55 դոլար։
WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,44 դոլարով (0,64 տոկոս)՝ մեկ բարելը 69,05 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը թանկացել է 1,4 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 68,61 դոլար։




























