ԱՄՆ նախագահական ընտրություններին նախորդող վերջին օրերին «աղբի շուրջ» սկանդալը կարող է որոշիչ գործոն դառնալ, գրում է գերմանական Bild պարբերականը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի կողմնակիցներին «աղբ» է անվանել։ Սպիտակ տունը փորձել է դա բացատրել որպես թյուրիմացություն, բայց արդեն ուշ էր. Թրամփն ու նրա կողմնակիցներն X-ում քննադատության տարափ են տեղացել Բայդենի վրա:

Իլոն Մասկը զայրացել էր նախագահի վրա «Ամերիկայի բնակչության կեսին» աղբ անվանելու համար։

Թրամփը Բայդենի խոսքերը համեմատել է Հիլարի Քլինթոնի արտահայտության հետ, որը 2016-ին իր հակառակորդի ընտրողներին «ողորմելի խառնամբոխ» էր անվանել: Դա դարձավ նրա ճակատագրական սխալը և դրա պատճառով Հիլարի Քլինթոնի մեծ թվով ձայներ կորցրեց։

«Աղբի շուրջ»  սկանդալը աղետ է Քամալա Հարիսի համար։ Նա հենց նոր էր Վաշինգտոնում հանդես եկել իր նախընտրական քարոզարշավի վերջին ելույթով, բայց ոչ ոք այլևս չէր խոսում նրա մասին: Փորձելով հարթել կատարվածի բացասական ազդեցությունը՝ Հարիսը հեռանում է Բայդենից։ Նա արդեն լրագրողներին հայտարարել է, որ «բացարձակապես համաձայն չէ» մարդկանց ձայների համար քննադատության ենթարկելու հետ և լինելու է «բոլոր ամերիկացիների» նախագահը. «Անկախ նրանից՝ ինձ ձայն կտա՞ն, թե՞ ոչ»։