Ընդհանուր գնահատմամբ՝ Վրաստանն առաջընթաց է ապրում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, մենք դրական ենք գնահատում Եվրահանձնաժողովի զեկույցը։ Ըստ «Новости Грузия»-ի՝դրա մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ըստ Եվրահանձնաժողովի, անցած տարվա ընթացքում Վրաստանը լավ առաջընթաց է գրանցել երեսունհինգ գլուխներից տասներկուսում և որոշակի առաջընթաց կա տասներեք գլուխներում: Դա շատ հստակ վկայություն է նրա, որ չնայած ընտրությունների պատճառով Վրաստանը սահմանափակ ժամանակ ուներ խորհրդարանական գործունեության համար և չնայած ընդդիմության և հասարակական կազմակերպությունների մշտական խոչընդոտներին, Վրաստանը ԵՄ ինտեգրման ուղղությամբ կարևոր քայլեր է կատարում։
Հիմնարար հարցերի խմբում, որը ներառում է գլուխը (արդարադատություն և հիմնարար իրավունքներ), Վրաստանն առաջ է անցել և՛ Մոլդովայից, և՛ Ուկրաինայից»,-ընդգծել է Պապուաշվիլին։





























