Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 2-րդ միջազգային համաժողովում մեկնաբանել է Վրաստանում ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հայտնում է «Беларусь сегодня» պորտալը։
Նա հավելել է, որ վրացիները ցանկանում են, որ իրենց երկրում լինի թափանցիկություն՝ թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ:
«Լեգիտիմ իշխանությունը օրենսդրական մակարդակով ընդունել է համապատասխան որոշումներ, ավելին, նրանք կրկնել են հենց այն, ինչ կա Ամերիկայում, և նույնիսկ դա արել են ավելի մեղմ։ Նրանք նախապես խորհրդակցել են»,-նշել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ Արևմուտքը կործանում է Վրաստանը:
Բելառուսի նախագահը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսօր Ռուսաստանին մեղադրում են Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, մինչդեռ Ռուսաստանը տեղի ունեցողի հետ ոչ մի առնչություն չունի։
Ըստ Բելառուսի ղեկավարի՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, հանդիպելով Վրաստանի հարևան պետությունների ներկայացուցիչների հետ, կողմերն անկեղծորեն անհանգստացել են վրացիների համար։ Միևնույն ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն վրդովվել է: Նա նշել է, որ վրացիներին ինչ-որ ԼԳԲՏ են պարտադրում։ Այն վրացիներին, որոնք ըստ Լուկաշենկոյի՝ «ԽՍՀՄ-ում ամենաճարպիկ տղերքն էին»։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ վրացիները, որոնք «օրորոցից նայել են կանանց», ԼԳԲՏ օրինակացաման հետ երբեք չեն համակերպվի:




























