Ուկրաինան Նորվեգիայից F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ կստանա։

Դրա մասին հայտարարել է Միջազգային պաշտպանական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գենադի Կովալենկոն։

Նա նշել է, որ սարքավորումները կուղարկվեն 500 միլիոն եվրո արժողությամբ նոր օգնության փաթեթի շրջանակում: Բացի դրանից, Նորվեգիան պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ: