Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության՝ բազմաթիվ խախտումներ արձանագրած եզրակացություններին։ Դրա մասին ասված է արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, հայտնում է«Европейская правда»-ն։

Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ կաշառքը, ահաբեկումը, հարկադրանքն ու ճնշումը ընտրողների վրա, քվեարկության թափանցիկության բացակայությունը, ընդդիմադիր կուսակցությունների մուտքի սահմանափակումը լրատվամիջոցների համար. դա խախտումների միայն թերի ցանկն է, որոնցով այս ընտրությունները կհիշվեն:

«Զարմանալի չէ, որ դրանց արդյունքները բարձր գնահատվեցին և ողջունվեցին Ռուսաստանում, քանի որ կամարտահայտման արդյունքների վրա ազդելու նման եղանակները հատուկ են ռուսական վարչակարգին։ Միևնույն ժամանակ, դրանք անհամատեղելի են դեպի ԵՄ և ՆԱՏՕ ճանապարհին, որը հայտարարում է Վրաստանի կառավարությունը»,- ընդգծել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ միջազգային դիտորդների հաստատած փաստերը պետք է հետաքննվեն ընտրությունների օրինականությունն ապահովելու և քաղաքական ճգնաժամից խուսափելու համար։

Ուկրաինան Վրաստանի կառավարությանը կոչ է արել «չգնալ բելառուսական ճանապարհով՝ կորցնելով ինքնիշխանությունն ու անկախությունը»:

«Ցանկացած պարագայում Ուկրաինան կաջակցի վրաց ժողովրդին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական կուրսը շարունակելու ցանկության մեջ»,-հավելել են ԱԳՆ-ում։