Հոկտեմբերին ԱՄՆ-ում զբաղվածության հնարավոր անկումը՝ «Հելեն» և «Միլթոն» փոթորիկների հետևանքով և Boeing-ի աշխատողների երկարատև գործադուլը կարող է ազդել նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շանսերի վրա: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Տնտեսագետները կարծում են, որ երկրի առաջիկա՝ զբաղվածության ցուցանիշների զեկույցը «կարող է լինել Ջո Բայդենի նախագահության վատագույններից մեկը»՝ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ՝ ստվերելով «COVID-19-ից տպավորիչ տնտեսական վերականգնումը»։

Սպիտակ տան նախկին տնտեսական հարցերով խորհրդական Մարթա Գիմբելի խոսքերով, սա «կարող է դեռևս եղածներից ամենավատ զեկույցը լինել» նրանց համար, ովքեր կցանկանան տեսնել, որ ամերիկյան տնտեսությունը շատ լավ է: Այս իրավիճակը լավ չէ Հարիսի համար, ով պայքարում է «պահպանելու իր հեղինակությունը» տնտեսական հարցերում, ասվում է հրատարակության մեջ:

Համաձայն FT-ի վերջին հարցման, որն անցկացվել է Միչիգանի համալսարանի Սթիվեն Ռոսի բիզնեսի դպրոցի հետ համատեղ, ընտրողների 44%-ն ավելի մեծ վստահություն ունի նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ տնտեսությունը կարգավորելու համար: Հարիսին աջակցել է հարցվածների 43%-ը։