Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակում Ռուսաստանի հետ սահմանին սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը: Ըստ Euronews-ի՝ դրա մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Արևելյան վահանը» պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պատրաստած ծրագիր է, որը ենթադրում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններում տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային պատվարների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում՝ մոտ 800 կմ ընդհանուր երկարությամբ։ Նախագիծը ներկայացվել է այս տարվա մայիսին։
«Արևելյան վահանի կառուցումը սկսվել է: Առաջին աշխատանքը Ռուսաստանի հետ սահմանին»,-հայտնել է Լեհաստանի վարչապետը:
«Արևելյան վահան» ազգային զսպման և պաշտպանության ծրագրի ստեղծման մասին որոշումը, որի իրականացման համար 2024-2028 թվականների կտրվածքով հատկացվել է 10 միլիարդ զլոտի (մոտ 2,5 միլիարդ դոլար), Բիալիստոկում արգագնա նիստին ընդունել է Նախարարների խորհուրդը հունիսի 10-ին: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ «կառավարությունը հավատարիմ է ՆԱՏՕ-ի արևելյան թևում համապարփակ պաշտպանական ենթակառուցվածքներ կառուցելուն՝ Բելառուսի և Ռուսաստանի սպառնալիքներին դիմակայելու համար»:
«Արևելյան վահան» ծրագիրը ենթադրում է, մասնավորապես, ամրությունների կառուցում և առանցքային սահմանային տարածքներում տեղում բնական խոչընդոտների ստեղծում: Մասնավորապես, սահմանային գոտում նախատեսվում է փորել խրամատներ, տեղադրել ականապատ դաշտեր և տեղադրել հակատանկային (չեխական) ոզնի։
Միաժամանակ նախատեսվում է համապատասխան հետախուզական և սպառնալիքների հայտնաբերման համակարգերի, առաջադիմական բազաների, լոգիստիկ հանգույցների, պահեստների կամ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայում:
Ամրությունների կառուցման նպատակը մի կողմից լեհական բանակի համար սահմանի պաշտպանությունը հնարավորինս հեշտացնելն է, մյուս կողմից՝ պոտենցիալ ագրեսորի ներթափանցումը երկրի տարածք դժվարացնելը։
Լեհաստանի արևելյան և հյուսիսային սահմանների երկայնքով ամրությունների կառուցումը կընդգրկի առանցքային՝ Պոմերանյան, Վարմիա-Մասուրյան, Լյուբլին, Պոդլասկի և Պոդկարպակիե վոյեվոդությունները:




























