ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 425 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության մասին անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները հոգալու նպատակով:
Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության՝ օգնության փաթեթն, ի թիվս այլ բաների, ներառում է.
ռազմամթերք NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար,
Stinger հրթիռներ,
ռազմամթերք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար,
ռազմամթերք HIMARS-ի համար,
Javelin հակատանկային համակարգեր:





























