ԱՄՆ-ի մի բնակչուհի Facebook-ի իր հաշվի միջոցով փորձել է 150 դոլարով վաճառել նորածին երեխային։ Այս մասին հայտնում է Houston Chronicle տեխասյան թերթը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Պարբերականի տվյալներով, 21-ամյա Ջունիպեր Բրայսոնը ծննդաբերությունից առաջ կապ է հաստատել առնվազն վեց հավանական գնորդի հետ։ Դատական ​​փաստաթղթերի համաձայն, երեխայի մոտ հայտնաբերվել են չճշտված նյութեր, որոնք Բրայսոնը ընդունել է հղիության ընթացքում։ Արդյունքում Լուիզիանայի մի բնակչի առաջարկել են 150 դոլարով գնել  նորածնին։

Նշվում է, որ երիտասարդ մորը զգուշացրել են երեխային վաճառելու փորձի անօրինականության մասին, սակայն նա ասել է, որ իր գործողությունները ոչնչով չեն տարբերվում փոխնակ մայրությունից։

Սոցցանցի օգտատերերից մեկը Բրայսոնի մասին հայտնել է ոստիկանություն։ Այժմ նրան սպառնում է մինչև 10 հազար դոլարի տուգանք և 2-10 տարվա ազատազրկում: