Վլադիվոստոկի երկրամասային մանկական հիվանդանոցի բժիշկները փրկել են երեխային, որը մագնիսե գնդիկներ էր կուլ տվել, նրանք հիվանդի ստամոքսից հանել են ավելի քան հարյուր օտար մարմին. Այս մասին հայտնում է «Вести Приморья»-ն։
Երեք տարեկան տղան հիվանդանոց է ընդունվել օտար մարմին կուլ տալու կասկածով։ Հետազոտության ընթացքում բժիշկները փոքրիկի ստամոքսում հայտնաբերել են հսկայական քանակությամբ մագնիսե գնդիկներ, որոնք կպել էին իրար։
Որոշվել է վիրահատություն իրականացնել․ փոքրիկ մագնիսները հեռացվել են մաս-մաս։ Երեխայի ստամոքսից ընդհանուր առմամբ 101 մագնիսե գնդիկ է հանվել։ Տուժածի վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում.





























