Առնվազն 23 մարդ մահացել, 10 հոգի տուժել է ավտոբուսի վթարի պատճառով, որն ընկել է ձորը Մարչուլա քաղաքից (Ութարակհանդ նահանգ, Հնդկաստանի հյուսիս) ոչ հեռու։ Այս մասին տեղեկացրել է Times of India թերթը՝ հղում կատարելով օկրուգի տարերային աղետների դեմ պայքարի սպային։
NDTV հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ 45 տեղանոց ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան լեռնային բարդ ճանապարհին եւ մոտ 200 մետր բարձրությունից ընկել է ձորը։
Նշվել է, որ տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ։ Հինգ հոգի համարվում է անհետ կորած։
Փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են։





























