Հնդկաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչը կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգի Ագրա քաղաքի մերձակայքում ջախջախվել է։ Դրա մասին ասված է ռազմաօդային ուժերի տարածած հայտարարության մեջ։
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ «համակարգի անսարքության պատճառով»։
Ինքնաթիռը Փենջաբ նահանգի Ադամպուր քաղաքից թռչում էր Ագրայի ուղղությամբ։ Օդաչուն օդանավը շեղել է բնակելի թաղամասերից՝ ցամաքում զոհերից կամ գույքին վնաս պատճառելուց խուսափելու նպատակով, իսկ հետո հաջողությամբ կատապուլտով դուրս է նետվել: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։





























