Լեհաստանի դատախազությունը երկու տղամարդու մեղադրանք են առաջադրել Բելառուսի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով,  հայտնում է Reuters գործակալությունը։

Վարշավան պնդում է, որ Ուկրաինայի մատակարարման կենտրոնի դեր ստանձնած Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի օգտին աշխատող լրտեսների, ինչպես նաև դիվերսիաների թիրախ է դարձել:

Մինսկը և Մոսկվան հերքել են մեղադրանքները, թե իրենք են կանգնած դիվերսիոն գործողությունների հետևում։ Լեհաստանի հարավային Լյուբլին քաղաքի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Բելառուսի 53-ամյա քաղաքացի Նիկոլայ Մ.-ի, ինչպես նաև Լեհաստանի 59-ամյա Բեռնարդ Ս.-ի նկատմամբ:

Իր հերթին Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունը (ABW) հայտնել է, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել են 2023 թվականի մարտին։

Նիկոլայ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել արևելյան Լեհաստանի Բիալա Պոդլասկայի ռազմական օդանավակայանի հետախուզման, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքների, ռազմական տեխնիկայի տեղաշարժի և լեհական հետախուզական ծառայությունների գործունեության մասին տեղեկություններ հավաքելու համար։

Բեռնարդ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգնել է բելառուսին՝ նրան բնակության վայր տրամադրելով և կազմակերպել նրա գտնվելու վայրը Լեհաստանում։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։