«Գիրչի» կուսակցությունը՝ Յագո Խվիչիայի գլխավորությամբ, հայտարարել է, որ սկսում է սեփական բողոքի ակցիաները, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։ Իսկ երեք կոալիցիաների միավորման առաջարկած գործողությունները «Գիրչի»-ն «հեղափոխության կեղծ ծրագիր» է անվանել:

Հանրահավաքը նախատեսված է նոյեմբերի 9-ին, 19:00-ին, խորհրդարանի դիմաց՝ քվեարկության գաղտնիության զանգվածային խախտման պատճառով նոր ընտրությունների պահանջով։

«Աջակցե՛ք մեզ և միացե՛ք մեր ծրագրին, որպեսզի կեղծ հեղափոխության փոխարեն շարունակենք պայքարել նոր ընտրությունների համար».-ասված է «Գիրչի» կուսակցության  հայտարարության մեջ։

Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ չի հավատում, որ Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի շուրջ համախմբված քաղաքական գործիչները իսկապես պայքարում են իշխանության համար»։ «Կարծում ենք՝ նրանցից ոմանք կաշառված են, իսկ ոմանք պարզապես թուլամիտ են»,- ասված է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վրաստանում երկու «Գիրչի» կուսակցություն կա. այս դեպքում խոսքը Յագո Խվիչիայի քաղաքական կազմակերպության մասին է։ Եվ կա նաև Զուրա Ջափարիձեի «Գիրչի ավելի ազատություն», այս կուսակցությունն այժմ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս է կազմում։

«Գիրչի»-ն վրացերենից թարգմանվում է որպես «կոն»: Ժամանակին դա մեկ ազատական ​​կուսակցություն էր, բայց առաջնորդները գժտվեցին, և այժմ Վրաստանը երկու «կոն» ունի։